Սոկոտո (քաղաք)
Քաղաք | ||
---|---|---|
Սոկոտո | ||
Երկիր | Նիգերիա | |
Համայնք | Սոկոտո (նահանգ) | |
Մակերես | 145 կմ² | |
ԲԾՄ | 480 մետր | |
Բնակչություն | 427 760 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 840212 - և 840283 | |
| ||
Սոկոտո[1], քաղաք Նիգերիայում, նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է։ Քաղաքը գտնվում է Սոկոտո եւ Ռիմա գետերի միախառնման տեղում։ Բնակչությունը կազմում է 427 760 մարդ (2006 թվականի մարդահամարով)[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոկոտոն հիմնադրվել է 1804 թվականին որպես շեյխ Օսման դան Ֆոդիոյի ռազմական շտաբ, որը գլխավորել է սրբազան պատերազմը (Ջիհադ) ֆուլբե անհավատների դեմ։ 1809 թվականին քաղաքը ժամանակավորապես դարձավ պետության մայրաքաղաք[3]։ Քաղաքում է գտնվում Սուլթան Օսման դան Ֆոդիոյի գերեզմանը։
Քաղաքը բարգավաճման գագաթնակետին հասավ 1820-ական թվականներին, սակայն հետո սկսեց անկում ապրել։ 1903 թվականին Սոկոտոն բրիտանական զորքերի կողմից գրավվեց Ֆրեդերիկ Լուգարդի ղեկավարությամբ[4]։
Նորագույն ժամանակաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի շրջակայքում տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր են աճեցվում, օրինակ` յամսը, արախիսը և մանյոկը։ Քաղաքում կա համալսարան և օդանավակայան[5][6]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոկոտոյի կլիման | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ցուցանիշ | Հունվար | Փետրվար | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստոս | Սեպտեմբեր | Հոկտեմբեր | Նոյեմբեր | Դեկտեմբեր | Տարի |
Միջին առավելագույն, °C | 33 | 36 | 39 | 41 | 39 | 36 | 33 | 31 | 33 | 37 | 36 | 33 | 35,6 |
Միջին ջերմաստիճան, °C | 23,9 | 26,6 | 30,5 | 32,9 | 32,4 | 30,1 | 27,3 | 26,1 | 26,7 | 28,3 | 26,9 | 24,5 | 28,4 |
Միջին նվազագույն, °C | 16 | 14 | 22 | 26 | 26 | 24 | 23 | 22 | 22 | 22 | 19 | 16 | 21,3 |
Տեղումների քանակ, մմ °C | 0 | 0 | 1 | 5 | 35 | 98 | 164 | 193 | 96 | 15 | 0 | 0 | 607 |
Աղբյուր Սոկոտոյի կլիման Արխիվացված 2020-11-25 Wayback Machine Նիգերիա-Սոկոտո։ Կլիման, եղանակը, ջերմաստիճանը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աշխարհագրական հանրագիտարանային բառարան. աշխարհագրական անուններ։ Խորհրդային հանրագիտարան, 1989։ - Գ. 444. - 210 000 ex.-ISBN 5-85270-057-6.
- ↑ «Legal Notice on Publication of the Details of the Breakdown of the National and State Provisional Totals 2006 Census» (PDF) (անգլերեն). Federal Republic of Nigeria Official Gazette (15 May 2007). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Sokoto» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «British Conquest of the Sokoto Caliphate 1903» (անգլերեն). Wars of the World. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Usmanu Danfodiyo University, Sokoto» (անգլերեն). Directory-Nigeria.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Sokoto (SKO)» (անգլերեն). theAirDB. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- H.A.S. Johnston. The Fulani Empire of Sokoto. — London. Ibadan. Nairobi: Oxford University Press, 1967. — 312 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոկոտո (քաղաք)» հոդվածին։ |
|