Անպետքը (հեռուստասերիալ)
Անպետքը (անգլ․՝ Fleabag) բրիտանական կատակերգական դրամա ժանրի հեռուստասերիալ է, որը ստեղծվել և գրվել է Ֆիբի Ուոլեր-Բրիջի կողմից՝ հիմնված նրա միանձնյա բեմադրության վրա, որն առաջին անգամ ցուցադրվել է 2013 թվականին Էդինբուրգի Ֆրինջ փառատոնում։ Այն ի սկզբանե արտադրվել է Two Brothers Pictures-ի կողմից BBC Three թվային ալիքի համար՝ Amazon Studios-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Ուոլեր-Բրիջը հանդես է գալիս գլխավոր հերոսի դերում՝ որպես երիտասարդ, ազատամիտ կին Լոնդոնում, որը, նաև, զայրացած է և շփոթված։ Սիան Քլիֆորդը խաղում է Ֆլիբագի քրոջ՝ Քլերի դերում, իսկ Էնդրյու Սքոթը միացել է դերասանական կազմին երկրորդ եթերաշրջանում՝ որպես «Քահանա»։ Գլխավոր հերոսը հաճախակի կոտրում է չորրորդ պատը ` որպեսզի տրամադրի հանդիսատեսին իրողության բացատրություն, ներքին մենախոսություններ և վազող մեկնաբանություն։
Շոուի պրեմիերան տեղի ունեցավ 2016 թվականի հուլիսի 21-ին, իսկ իր երկրորդ և վերջին եթերաշրջանն ավարտվեց 2019 թվականի ապրիլի 8-ին[3]։ Այն արժանացավ քննադատների լայն գովասանքին, մասնավորապես սցենարի, դերասանական խաղի և գլխավոր հերոսի յուրահատկության ու անհատականության համար։ Շատ քննադատներ և հեռուստադիտողներ այն անվանել են բոլոր ժամանակների ամենամեծ կատակերգական սերիալներից մեկը։ Ուոլեր-Բրիջը արժանացել է Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակի՝ կանացի լավագույն կատակերգական ներկայացման համար՝ առաջին եթերաշրջանի համար։ Երկրորդ եթերաշրջանը ստացավ 11 Պրայմ թայմ «Էմմի» մրցանակի նոմինացիա և շահեց վեցը, ընդ որում Ուոլեր-Բրիջը վաստակեց «Լավագույն կատակերգական սերիալ», «Լավագույն գլխավոր դերասանուհի» և «Կատակերգական սերիալի համար լավագույն սցենար» անվանակարգերը, իսկ լրացուցիչ դերասանական անվանակարգեր ստացան Քլիֆորդը, Օլիվյա Քոլմանը և հրավիրյալ աստղեր Ֆիոնա Շոուն և Քրիստին Սքոթ Թոմասը[4][5]։ Սերիալը «Ոսկե գլոբուս» մրցանակը ստացել է Ուոլեր-Բրիջի համար «Լավագույն հեռուստասերիալ» և «Լավագույն դերասանուհի» անվանակարգերում, իսկ Սքոթի համար՝ նոմինացիա[6]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շոուն ադապտացված է Էդինբուրգի փառատոն Ֆրինջի՝ 2013 թվականին կայացած Ուոլեր-Բրիջի համանուն միանձնյա պիեսից, որն արժանացել է Ֆրինջ Առաջին մրցանակի[7][8]։ Անպետքի կերպարի սկզբնական գաղափարը ծագել է ընկերոջ մարտահրավերից, որտեղ Ուոլեր-Բրիջին հանձնարարվել է ստեղծել էսքիզ՝ սթենդափային երեկոյում 10 րոպեանոց հատվածի համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիբի Ուոլեր-Բրիջը Անպետքի դերում (սցենարում երբեք իսկական անունը չի նշվում)
- Սիան Քլիֆորդը՝ որպես Քլեր, Ֆլիբագի քույրը, ում հետ ունի անհաշտ հարաբերություններ
- Էնդրյու Սքոթը՝ որպես քահանա, ում Անպետքը սիրահարվում է (2-րդ եթերաշրջանում)
Աջակցող
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիվիա Քոլմանը՝ որպես Ֆլիբեգի և Քլերի կնքամայր, հարաբերություններ սկսեց հոր հետ մոր մահից շատ չանցած և ի վերջո դարձավ նրանց խորթ մայրը
- Բիլ Փաթերսոնը՝ որպես Ֆլիբագի և Քլերի հայր
- Բրետ Գելմանը՝ որպես Մարտին, Քլերի ամուսնու դերում
- Հյու Սքինները Հարրիի՝ Ֆլիբագի նախկին զուգընկերոջ դերում
Եթերաշրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեզոն | Էպիզոդներ | Թողարկումներ | |||
---|---|---|---|---|---|
Առաջին թողարկում | Վերջին թողարկում | ||||
1 | 6 | 21 Հուլիսի 2016 | 25 Օգոստոսի 2016 | ||
2 | 6 | 4 Մարտի 2019 | 8 Ապրիլի 2019 |
Հեռարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]BBC Three-ը շոուի սկզբնական հեռարձակման ալիքն էր, ապա այն կրկնակի ցուցադրվեց BBC Two- ով՝ 2016 թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 25-ը։ Երկրորդ եթերաշրջանը հեռարձակվել է BBC One-ով՝ BBC Three-ով թողարկվելու հետ միաժամանակ, այս պահի դրությամբ էլ հասանելի է միայն առցանց[9]։
Այն վերցվել է Amazon Prime Video (նախկինում՝ Amazon Video) ծառայության պահանջով, իսկ պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում 2016 թվականի սեպտեմբերի 16-ին[10]։ Fleabag-ը հասանելի է նաև ԱՄՆ-ի IFC- ում։ Նիդեռլանդներում այն վերցրել է Net5-ը[11]։
Շոուն վերարտադրվել է ֆրանսիական հեռուստատեսության համար Ժաննա Հերիի կողմից։ Mouche վերնագրով (ֆրանս.՝ «ճանճ» միջատ)` այն հեռարձակվել է 2019 թվականի հունիսի 3-ին՝ Canal+ վճարովի ալիքով։ Mouche-ը հնարավորինս նման ռիմեյք է, թեև գործողությունները տեղի են ունենում Փարիզում, որտեղ գլխավոր դերում Կամիլ Կոտինն է[12][13][14]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուոլեր-Բրիջի քույրը՝ Իզոբել Ուոլեր-Բրիջը, գրել է երկու եթերաշրջանների երաժշտությունը[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,0 2,1 http://dbpedia.org/resource/Fleabag
- ↑ Hunt, El (2019 թ․ ապրիլի 9). «Fans react to the final episode of Phoebe Waller-Bridge's 'Fleabag'». NME. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ Nguyen, Hanh (2019 թ․ հուլիսի 16). «'Fleabag': Season 2 Is Truly Blessed With 11 Emmy Nominations, Five for Actresses Alone». IndieWire. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ «Game of Thrones takes best drama as Fleabag wins big at Emmys – as it happened». Guardian. 2019 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Winners & Nominees 2020». www.goldenglobes.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Drywrite and Soho Theatre present Fleabag». Soho Theatre. 2015 թ․ մայիս. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Barraclough, Leo (2016 թ․ մայիսի 19). «Amazon Acquires Comedy Series 'Fleabag' From 'Broadchurch's' Phoebe Waller-Bridge». Variety. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Waterson, Jim (2019 թ․ փետրվարի 20). «New series of Fleabag will be released weekly as BBC decides against boxset». The Guardian. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ Schwartz, Ryan (2016 թ․ օգոստոսի 7). «Transparent Season 3, High Castle Season 2, Woody Allen Comedy and Others Get Amazon Premiere Dates». TVLine.
- ↑ «De TV van gisteren: Topserie Fleabag begint dramatisch op Net5» [Yesterday's TV: Top series Fleabag starts dramatically on Net5]. TV Gids (հոլանդերեն). 2019 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Fournier, Audrey (3 June 2019). "Camille Cottin excelle dans « Mouche », version française de la série télé britannique « Fleabag »." Lemonde.fr. Retrieved 6 June 2019.
- ↑ Scott, Sheena (10 February 2019). "Fleabag: A Second Series And A French Remake." Forbes.com. Retrieved 6 June 2019.
- ↑ Cappelle, Laura (4 June 2019). "The French Version of 'Fleabag' Is Exactly the Same. Until It’s Different." The New York Times. Retrieved 6 June 2019.
- ↑ Nguyen, Hanh (2019 թ․ մայիսի 29). «'Fleabag': Of Course Isobel Waller-Bridge Wrote That Divine Score With Dirty Greek Lyrics». IndieWire. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անպետքը (հեռուստասերիալ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում