Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Murder Ballads, Nick Cave and the Bad Seeds խմբի իններորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1996 թվականին։ Ներառում է ինչպես ժողովրդական, այնպես էլ հեղինակային «բալլադներ սպանությունների մասին»՝ հանցագործությունների և սպանությունների մասին երգեր, որոնք առավել հաճախ կատարվել են կրքի հողի վրա։ Առավել մեծ ճանաչում է ստացել «Where the Wild Roses Grow» երգը՝ Նիկ Քեյվի և Քայլի Մինոուգի դուետը, որը ARIA Music Awards-ի երկու մրցանակ է ստացել 1996 թվականին։ Ինքը Նիկը առաջադրվել է MTV մրցանակի որպես տարվա լավագույն կատարող, բայց ալիքին ուղղված բաց նամակում հրաժարվել է դրանից։ Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ Nick Cave-ի և Bad Seeds-ի երաժշտությունը յուրահատուկ է, հետևաբար փաստացիորեն ոչ ոք չկա, որի հետ ինքը կմրցակցի[1]։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցած մյուս հայտնի երաժիշտներից են Քեյվի ընկեր Շեյն Մաքգոունը և Պի Ջեյ Հարվին, որի հետ երաժիշտը կարճատև ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել։ Ընդհանուր առմամբ, Murder Ballads-ի երգերի տեքստերում նկարագրվում են 65 մարդու մահ։
Murder Ballads-ը միահամուռ կերպով գովասանքի է արժանացել բազմաթիվ երաժշտական հրապարակումների, ներառյալ Rolling Stone-ի և Entertainment Weekly-ի կողմից։ New York Times–ն ալբոմի մասին ասել է. «Murder Ballads–ն ավելին է, քան պատմությունները։ Յուրաքանչյուր երգում պարոն Քեյվը խնամքով ստեղծում է սարսափելի սյուժե, այնուհետև այն տեղավորում մահվան մեկ կերպարի մեջ»[2]։ Murder Ballads-ը, ըստ Melody Maker-ի, 1996 թվականի 50 լավագույն ալբոմների շարքում գրավել է 16-րդ տեղը, իսկ New Musical Express-ի նույն ցանկում՝ 7-րդ տեղը[3]։
- «Song of Joy», պատմություն մի տղամարդու մասին, որն ամուսնացած է Ջոյ անունով մի կնոջ հետ («Ուրախություն»)։ Նրանք ունեն երեք դուստր՝ Հիլդան, Հեյթին և Հոլլին։ Թե՛ Ջոյը, և թե՛ երեխաները դաժանորեն սպանվել են, և նրանց հայրն ու ամուսինը դարձել է թափառաշրջիկ և խնդրում է իրեն թույլ տալ գիշերել։ Սակայն ունկնդիրը կասկածում է, որ պատմողը հենց մարդասպանն է. մարդասպանը պատին թողնում է «Նրա կարմիր աջ ձեռքը» մակագրությունը (անգլ.՝ His red right hand)` մեջբերում Միլթոնի «Կորուսյալ դրախտ» ստեղծագործությունից, իսկ երգի վերջում թափառաշրջիկն ասում է. «Արևն ինձ համար մութ ու լուռ է լուսնի պես» (անգլ.՝ The Sun to me is dark And silent as the Moon), որը նույնպես մեջբերում է Միլթոնի ստեղծագործությունից («Մարտիկ Սամսոն» պոեմ)։ «Կարմիր աջ ձեռքին» նվիրված է Քեյվի մեկ այլ երգ` Let Love In-ից «Red Right Hand»։
- «Stagger Lee», ժողովրդական երգի վերամշակում իրական մարդասպանի՝ աֆրոամերիկացի Շելթոն Լիի մասին, որը «Ստագեր» մականունով կավատ էր և սպանել է իր մրցակցին 1895 թվականին։ Նրա մասին բալլադ ստեղծվել է դեռ 1920-ականներին։
- «Henry Lee», մի քանի ժողովրդական բալլադների թեմայով վերամշակում մի կնոջ մասին, որն սպանում է իր սիրելիին, քանի որ նա պատրաստվում է լքել իրեն կամ հեռանալ։ Երգը ձայնագրվել է Պի Ջեյ Հարվիի հետ զուգերգով, և դրա հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ։
- «Lovely Creature», ներկայացնում է սիրո որոնման և այն կորցնելու վերացական պատմություն։ Երգի հերոսը հանդիպում է «կանաչ ձեռնոցներով և մազերի մեջ ժապավեններով» աղջկա, նրան տանում տարօրինակ անապատ՝ դեպի «բուրգեր ու սֆինքս» և այնտեղ սպանում։
- «Where the Wild Roses Grow», ըստ Նիք Քեյվի, ոգեշնչված է ժողովրդական «Ուռենիների այգի» («The Willow Garden») բալլադից։ Սա դասական «բալլադ է սպանության մասին», որտեղ փեսան սպանում է իր սիրելիին «այնտեղ, որտեղ աճում են վայրի վարդերը»։ Այս երգի ևս մեկ տարբերակ կա, որը թողարկվել է B-Sides & Rarities հավաքածուում։ Այդ տարբերակում Մինոուգ հատվածները կատարում է Bad Seeds–ի կիթառահար Բլիքսա Բարգելդը։ Այս երգը համերգների ժամանակ կատարելիս Բլիքսան երգի տեքստը կարդացել է թղթից՝ դրանով իսկ ընդգծելով, որ ինքը «Էլայզա Դեյը» չէ։ 2012 թվականին ստեղծվել է երրորդ տարբերակը՝ «Where the Wild Roses Grow», որը Քեյվը և Մինոուգը ձայնագրել են վերջինիս Abbey Road Sessions ալբոմի համար։ Նվագախմբային տարբերակը շատ ավելի տխուր է, քան ռոմանտիկ բնօրինակը։
- «The Curse of Millhaven», պատմություն Միլհեյվեն փոքր քաղաքը ցնցած մի շարք տարօրինակ և դաժան հանցագործությունների մասին, որը պատմում է 14-ամյա մի աղջիկ՝ Լորետան, որն ունի «կանաչ աչքեր և դեղին մազեր»։ Կենդանի մնացած տիկին Կոլգեյթի շնորհիվ պարզվում է, որ բոլոր սպանությունները կատարել է հենց ինքը՝ Լորետան։ Միլհեյվեն քաղաքը հեղինակը վերցրել է Փիթեր Սթրաուբի «Կապույտ վարդ» վիպակից։
- «The Kindness of Strangers», պատմություն մի երիտասարդ աղջկա՝ Մերի Բելոուզի մասին, որը հեռանում է իր հայրենի քաղաքից՝ Արկանզասից և հանդիպում մի հմայիչ, բայց կասկածելի երիտասարդի՝ Ռիչարդ Սլեյդին։ Ռիչարդն սպանում է Մերիին, բայց ինքն է մեղավոր դրա համար, որովհետև հուսահատությունից և միայնությունից նա բաց է թողնում դուռը և նրան թույլ տալիս ներս մտնել։
- «Crow Jane», բլյուզ ոճով հայտնի երգի անուն, բայց Քեյվի տարբերակն ամբողջությամբ օրիգինալ է։ Այն պատմում է մի աղջկա մասին, որը ենթարկվում է խմբային բռնաբարության, որից հետո զենք է գնում և սպանում իրեն անպատվածներին։
- «O’Malley’s Bar», պատմություն մի մարդու մասին, որը գնում է բար և սպանում իր հարևաններին, ինչպես նաև բարի սեփականատիրոջը, նրա կնոջը և դստերը։ Իրադարձությունները ներկայացվում են մարդասպանի տեսանկյունից, որը բացահայտորեն հիանում է իրենով և իրեն երևակայում է որպես դև ու գերմարդ։ Երբ բարը շրջապատվում է ոստիկանության կողմից, հերոսը որոշում է ինքնասպան լինել, բայց արդյունքում դուրս է գալիս վեր բարձրացած ձեռքերով։ Երգի իրադարձություններին դժվար է հետևել, քանի որ այն տևում է ավելի քան 14 րոպե։
# |
Անվանում |
Տևողություն |
Հեղինակ
|
1. |
Song of Joy |
6:47 |
Քեյվ
|
2. |
Stagger Lee |
5:15 |
Ժողովրդական ստեղծագործություն Nick Cave-ի և Bad Seeds-ի մշակմամբ
|
3. |
Henry Lee |
3:58 |
Ժողովրդական ստեղծագործություն Քեյվի մշակմամբ
|
4. |
Lovely Creature |
4:13 |
Բարգելդ, Քեյսի, Քեյվ, Հարվի, Ուայդլեր
|
5. |
Where the Wild Roses Grow |
3:57 |
Քեյվ
|
6. |
The Curse of Millhaven |
6:55 |
Քեյվ
|
7. |
The Kindness of Strangers |
4:39 |
Քեյվ
|
8. |
Crow Jane |
4:14 |
Քեյսի, Քեյվ
|
9. |
O’Malley’s Bar |
14:28 |
Քեյվ
|
10. |
Death Is Not the End |
4:26 |
Բոբ Դիլան
|