Jump to content

«Մատակարարման շղթայի կառավարում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
(Տարբերություն չկա)

13:48, 18 Սեպտեմբերի 2024-ի տարբերակ

Մատակարարման շղթայի կառավարում
Type of management Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաoperations management, լոգիստիկա, control Խմբագրել Wikidata
Object class of occur­ren­ceՄատակարարման շղթա Խմբագրել Wikidata
Կազմված էՄատակարարման շղթա, լոգիստիկա Խմբագրել Wikidata
Մատակարարման շղթայի կառավարման գործառնությունները[1] (cf. Wieland/Wallenburg, 2011)
Արդյունավետ մատակարարման շղթայում որոշումները համահունչ են:

Մատակարարման շղթայի կառավարում (անգլ.՝ Supply chain management), ձեռնարկատիրական գործունեության մեջ գնումների համակարգի (հումքի/բաղադրիչների գնում), գործառնությունների կառավարման, լոգիստիկայի և մարքեթինգի միջոցով հումքի վերածումը պատրաստի արտադրանքի և առաքումը վերջնական հաճախորդներին[2][3]:

Ավելի նեղ իմաստով՝ մատակարարման շղթայի կառավարումը «մատակարարման շղթայի գործունեության նախագծումը, պլանավորումը, իրականացումը, վերահսկումը և մոնիտորինգն է՝ նպատակ ունենալով ստեղծել զուտ արժեք, օգտագործել համաշխարհային լոգիստիկա, համաժամանակյա դարձնել առաջարկը և պահանջարկը և չափել կատարողականը գլոբալ մակարդակում[4][5]։

Սա կարող է ներառել հումքի տեղաշարժը և պահեստավորումը, ընթացիկ գույքագրումը, պատրաստի ապրանքների՝ ծագման կետից մինչև սպառման կետ տեղափոխելը: Փոխկապակցված ցանցերը, հանգույցային բիզնեսները մատակարարման շղթայում պահանջվող ապրանքների և ծառայությունների՝ վերջնական հաճախորդներին մատակարմամբ զբաղվող կազմակերպություններն են[6]:

Առաքելություն

Մատակարարման շղթայի կառավարման նպատակն է փորձել նվազագույնի հասցնել մատակարարման շղթայի տարբեր փուլերում առկա ընդհանուր ծախսերը և այդ փուլերում ֆիրմաների ստորաբաժանումների միջև առաջացող հակասացությունները, Օրինակ վաճառքի բաժինը ցանկանում է ունենալ ավելի բարձր պաշարներ՝ պահանջները բավարարելու համար, որի դեպքում պահեստի կառավարման համար պահանջվում է ավելի շատ պաշարներ՝ պահպանման ծախսերի բարձրացմամբ, որը հակասություններ է առաջացնում[7]։

Տերմինի ծագումը և սահմանումները

1982 թվականին Booz Allen Hamilton կազմակերպության խորհրդատու Քիթ Օլիվերը Financial Times գործարար թերթին տված հարցազրույցում ներկայացրել է «մատակարարման շղթայի կառավարում» տերմինի սահմանումը[8]:

1983 թվականին Գերմանիայում WirtschaftsWoche կազմակերպությունն առաջին անգամ իրականացրել է «Մատակարարման շղթայի կառավարման նախագիծ»՝ Վոլֆգանգ Պարշի գլխավորությամբ[9]։

1990-ականներ թվականների կեսերին «մատակարարման շղթայի կառավարում» տերմինը ժողովրդականություն է ձեռք բերել՝ շնորհիվ այդ թեմայի մասին գրված հոդվածների և գրքերի:

Մատակարարման շղթաներն ի սկզբանե եղել են բոլոր գործողությունները, որոնք կապված են ապրանքների՝ հումքից մինչև վերջնական սպառող հասնելու ընթացքում տեղի ունեցող պրոցեսներին[10][11][12]։

Մատակարարման շղթայի կառավարման այլ ընդհանուր ընդունված սահմանումներից են.

  • Մատակարարների, ընկերության, վերավաճառողների և վերջնական սպառողների միջև նյութերի, վերջնական ապրանքների և հարակից տեղեկատվության հոսքերի կառավարում[13],
  • Հաճախորդների վրա կենտրոնացած սահմանումը տրված է Hines-ի կողմից (2004: p76). «Մատակարարման շղթայի ռազմավարությունները պահանջում են ցանցի օղակների ամբողջական համակարգային դիտում, որոնք արդյունավետորեն աշխատում են՝ սպառողին առաքման վերջնակետում հաճախորդների գոհունակություն ստեղծելու համար: Որպես Հետևաբար, ծախսերը պետք է իջեցվեն ամբողջ շղթայում՝ դուրս մղելով ավելորդ ծախսերը, տեղաշարժերը և բեռնաթափումը Արդյունավետությունը կենտրոնանում է համակարգի ընդհանուր արդյունավետության և դրամական պարգևատրումների արդար բաշխման վրա մատակարարման շղթայի մեջ գտնվողներին: Մատակարարման շղթայի համակարգը պետք է համապատասխանի հաճախորդների պահանջներին:
  • Հիմնական բիզնես գործընթացների ինտեգրում մատակարարման շղթայում՝ հաճախորդների և շահագրգիռ կողմերի համար արժեք ստեղծելու նպատակով[14]։

Գործառույթներ

Մատակարարման շղթայի կառավարումը բազմաֆունկցիոնալ մոտեցում է, որը ներառում է հումքի տեղափոխումը կազմակերպություն, հումքի վերամշակման տարբեր ասպեկտներ և պատրաստի ապրանքների տեղափոխումը կազմակերպությունից դուրս՝ դեպի վերջնական սպառող: Քանի որ կազմակերպությունները ձգտում են դառնալ ավելի ճկուն, նրանք նվազեցնում են հումքի աղբյուրների և բաշխման ուղիների՝ սեփական ուժեով կազմակերպումը: Այս գործառույթներն սկսվել են ավելի շատ փոխանցվել այլ ընկերությունների, որոնք կարող են ավելի լավ իրականացնել տվյալ գործառնությունը: Արդյունքը նրանումն է, որ ավելանալու է հաճախորդների պահանջարկը բավարարելու մեջ ներգրավված կազմակերպությունների թիվը՝ միաժամանակ նվազելով ամենօրյա լոգիստիկ գործառնությունների կառավարչական վերահսկողությունը: Ավելի քիչ վերահսկողությունը և մատակարարման շղթայի ավելի շատ գործընկերների առկայությունը հանգեցնում են մատակարարման շղթայի կառավարման հայեցակարգի ստեղծմանը[15][16][17]:

Կարևորություն

Կազմակերպություններն ավելի շատ են սկսել կարևորել արդյունավետ մատակարարման շղթաների կառավարման դերը՝ համաշխարհային շուկայում և տեղական տնտեսություններում մրցելու համար:

Ըստ Փիթեր Դրաքերի` «կորպորատիվ մշակույթի ամենամեծ փոփոխությունը կարող է լինել հարաբերությունների արագացված աճը, որը հիմնված է ոչ թե սեփականության, այլ գործընկերության վրա»: Այս մոտեցումը թույլ է տալիս օգտագործել համագործակից ընկերությունների ուժեղ կարողությունները՝ բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը[18][19]:

Վերջին տասնամյակների ընթացքում գլոբալիզացիան, աութսորսինգը (կամ ծառայության պատվիրակումը) և տեղեկատվական տեխնոլոգիաները բազմաթիվ կազմակերպությունների (Dell, Hewlett-Packard) հնարավորություն են տվել հաջողությամբ գործարկել համատեղ մատակարարման ցանցեր, որոնցում յուրաքանչյուր բիզնես գործընկեր կենտրոնանում է միայն մի քանի հիմնական ռազմավարական աշխատանքների վրա:

21-րդ դարում բիզնես միջավայրի փոփոխությունները նպաստել են մատակարարման շղթայի ցանցերի զարգացմանը` որպես գլոբալիզացիայի, բազմազգ ընկերությունների, ռազմավարական դաշինքների տարածման արդյունք:

Մատակարարման շղթայի կառավարման կարևորությունը վճռորոշ դարձավ 2019-2020 թվականներին ամբողջ աշխարհով մեկ տարածված կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի դեմ պայքարում[20]: Համաճարակի շրջանում, երկրների կառավարությունները, որոնք ունեին արդյունավետ մատակարարման շղթայի կառավարում, ունեին բավականաչափ բժշկական պարագաներ իրենց կարիքները բավարարելու համար[21][22] [23]: ԱՄՆ-ում COVID-19 պատճառով ճգնաժամ են գրանցվել տեղական տնտեսության շատ ոլորտներ, ներառյալ երկրի լոգիստիկ արդյունաբերությունը: Որոշ կազմակերպություններ կարողացել են արագ զարգացնել արտասահմանյան մատակարարման շղթաներ, որպեսզի ներմուծեն անհրաժեշտ բժշկական պարագաներ[24][25][26]:

Մատակարարման շղթայի կառավարումը նույնպես կարևոր է կազմակերպչական ուսուցման համար: Աշխարհագրորեն ավելի ընդարձակ մատակարարման շղթաներով ընկերությունները, որոնք կապում են տարբեր առևտրային խմբերը, հակված են դառնալ ավելի նորարար և արդյունավետ[27]:

Մատակարարման շղթաների անվտանգության կառավարման համակարգը ներկայացված է ISO/IEC 28000, ISO/IEC 28001 և հարակից ստանդարտներում: Մատակարարման շղթայի կառավարումը մեծապես կախված է գործառնությունների կառավարման, լոգիստիկայի, գնումների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:

Մատակարարման շղթայի ճկունություն

Մատակարարման շղթայի կառավարման կարևոր տարրը ճկունությունն է, որը սահմանվում է որպես «մատակարարման շղթայի կարողությունը հարմարվելու կամ փոխակերպվելու փոփոխությունների առկայության դեպքում»[28]:

Վերջին տարիներին ճկունության մեկնաբանությումը էկոլոգիական և սոցիալ-էկոլոգիական ճկունության համատեքստում հանգեցրել են համապատասխանաբար հարմարվողականության և փոխակերպման հասկացությունների ի հայտ գալուն: Այսպիսով, մատակարարման շղթան մեկնաբանվում է որպես սոցիալ-էկոլոգիական համակարգ, որը նման է էկոհամակարգին (օրինակ՝ անտառը), ի վիճակի է մշտապես հարմարվել արտաքին միջավայրի փոփոխություններին և սոցիալական դերակատարների առկայության և կանխատեսումների միջոցով՝ նաև վերափոխվել[29]:

Հմտություններ և կարողություններ

Մատակարարման շղթայի մասնագետները պետք է գիտելիքներ ունենան մատակարարման շղթայի գործառույթների կառավարման վերաբերյալ (օր․ տրանսպորտ, պահեստավորում, գույքագրման կառավարում և արտադրության պլանավորում): Նախկինում մատակարարման շղթայի մասնագետները շեշտը դրել են լոգիստիկ հմտությունների զարգացման վրա, ինչպիսիք են բեռնափոխադրումների երթուղիների իմացությունը, պահեստային սարքավորումների և բաշխման կենտրոնների տեղակայման վայրերի իմացությունը:

Մատակարարման շղթայի հմուտ մասնագետների պակասը ընդգծվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից 2010 թվականին հրապարակված ուսումնասիրության մեջ, որն ընդգծում է «նեղ տեխնիկական հմտություններով» անձնակազմի առատ մատակարարումը, բայց «ավելի լայն բիզնես հմտություններով» աշխատանքի դիմողների թվի պակասը[30][31][32][33][34]։

Հավաստագրում

Մատակարարման շղթայի կառավարման ոլորտում աշխատող մասնագետները կարող են մասնագիտական ​​հավաստագրում ստանալ՝ հանձնելով քննություն, որի նպատակն է երաշխավորել ոլորտում որոշակի մակարդակի գիտելիք: Հավաստագրման քննություն հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքները կարելի է ձեռք բերել մի քանի աղբյուրներից: Որոշ գիտելիքներ կարող են ստացվել քոլեջներում դասավանդվող առարկաներից, բայց դրանց մեծ մասը ձեռք է բերվում աշխատանքի ընթացքում ուսուցման փորձի, դասընթացների մասնակցելու, գործնական միջավայրում փորձ ձեռքբերելու և մասնագիտական գրքեր ու հոդվածներ կարդալու միջոցով: Հավաստագրող կազմակերպությունները կարող են տրամադրել հավաստագրման սեմինարներ՝ հարմարեցված իրենց քննություններին[35][36]:

Համալսարանների վարկանիշային աղյուսակ

Հյուսիսամերիկյան հետևյալ համալսարանները բարձր տեղ են զբաղեցրել իրենց առաջարկած մագիստրոսական կրթության շնորհիվ՝ ըստ SCM World University 100 վարկանիշային ցուցակի, որը հրապարակվել է 2017 թվականին՝ հիմնված լինելով մատակարարման շղթայի ղեկավարների կարծիքների վրա․

Իսկ հետևյալ համալսարանները բարձր տեղ են զբաղեցրել 2016 թվականի Eduniversal լավագույն մագիստրոսական ծրագրերի վարկանիշում՝ մատակարարման շղթայի և լոգիստիկայի համար․

Ծանոթագրություններ

  1. cf. Andreas Wieland, Carl Marcus Wallenburg (2011): Supply-Chain-Management in stürmischen Zeiten. Berlin.
  2. Kozlenkova, Irina; և այլք: (2015). «The Role of Marketing Channels in Supply Chain Management». Journal of Retailing. 91 (4): 586–609. doi:10.1016/j.jretai.2015.03.003. Վերցված է 28 September 2016-ին.
  3. Ghiani, Gianpaolo; Laporte, Gilbert; Musmanno, Roberto (2004). Introduction to Logistics Systems Planning and Control. John Wiley & Sons. էջ 3-4. ISBN 9780470849170. Վերցված է 8 January 2023-ին.
  4. Cornell Engineering, Supply Chain, School of Operations Research and Information Engineering, accessed 27 March 2021
  5. «Supply chain management (SCM)». APICS Dictionary. Վերցված է 2016-07-19-ին. «supply chain management[:] The design, planning, execution, control, and monitoring of supply chain activities with the objective of creating net value, building a competitive infrastructure, leveraging worldwide logistics, synchronizing supply with demand, and measuring performance globally.»
  6. Harland, C.M. (1996) Supply Chain Management, Purchasing and Supply Management, Logistics, Vertical Integration, Materials Management and Supply Chain Dynamics. In: Slack, N (ed.) Blackwell Encyclopedic Dictionary of Operations Management. UK: Blackwell.
  7. Sadeghi, Javad; Mousavi, Seyed Mohsen; Niaki, Seyed Taghi Akhavan (2016-08-01). «Optimizing an inventory model with fuzzy demand, backordering, and discount using a hybrid imperialist competitive algorithm». Applied Mathematical Modelling (անգլերեն). 40 (15–16): 7318–7335. doi:10.1016/j.apm.2016.03.013. ISSN 0307-904X.
  8. Robert B. Handfield; Ernest L. Nichols (1999). Introduction to Supply Chain Management. New York: Prentice-Hall. էջ 2. ISBN 0-13-621616-1.
  9. Dr. Burkhardt, Rainer (1982). «Der Weg zur Integration». WirtschaftsWoche.
  10. David Jacoby (2009), Guide to Supply Chain Management: How Getting it Right Boosts Corporate Performance (The Economist Books), Bloomberg Press; 1st edition, 978-1576603451
  11. Andrew Feller, Dan Shunk, & Tom Callarman (2006). BPTrends, March 2006 - Value Chains Vs. Supply Chains
  12. Blanchard, D., (2010), Supply Chain Management Best Practices, 2nd. Edition, John Wiley & Sons, 9780470531884
  13. Nabil Abu el Ata, Rudolf Schmandt (2016), The Tyranny of Uncertainty, Springer, 978-3662491041
  14. Cooper, M.C., Lambert, D.M., & Pagh, J. (1997) Supply Chain Management: More Than a New Name for Logistics. The International Journal of Logistics Management Vol 8, Iss 1, pp 1–14
  15. Kouhizadeh, Mahtab; Sarkis, Joseph (2018-10-12). «Blockchain Practices, Potentials, and Perspectives in Greening Supply Chains». Sustainability (անգլերեն). 10 (10): 3652. doi:10.3390/su10103652. ISSN 2071-1050.
  16. «Trust, commitment and relationships in supply chain management: A path analysis».
  17. Hemold, Marc; Terry, Brian (2016). Global Sourcing and Supply Management Excellence in China: Procurement Guide for Supply Experts. Springer. էջ 30.
  18. Greenlaw, Steven A.; Shapiro, David; MacDonald, Daniel (2022-12-14). «Ch. 1 Introduction - Principles of Economics 3e | OpenStax». openstax.org (English). Վերցված է 2024-07-23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. www.ascm.org https://www.ascm.org/cscp-certification/. Վերցված է 2024-07-23-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  20. Saad, Anne (24 November 2022). «Importance of Supply Chain Management». mydigitalnews.in/. Cargoes By DP World. Վերցված է 26 November 2022-ին.
  21. Staff-56, Inside Logistics Online (2020-04-13). «Alberta sharing PPE with other provinces». Inside Logistics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  22. News; Canada (2020-04-12). «COVID-19: Alberta to donate PPE, ventilators to other provinces | National Post» (կանադական անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին. {{cite web}}: |last1= has generic name (օգնություն)
  23. Commissioner, Office of the (2020-03-27). «Coronavirus (COVID-19) Supply Chain Update». FDA (անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին.
  24. «Canada building its own PPE supply chain in China». CBC News. 2020-04-13.
  25. Atkins-80, Emily (2020-04-03). «Keeping up: How to keep your DC moving during the pandemic». Inside Logistics (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-04-13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  26. García-Herrero, Alicia (2020-02-17). «Epidemic tests China's supply chain dominance». European (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-09-30-ին. Վերցված է 2020-04-13-ին.
  27. Todo, Y.; Matous, P.; Inoue, H. (11 July 2016). «The strength of long ties and the weakness of strong ties: Knowledge diffusion through supply chain networks» (PDF). Research Policy. 45 (9): 1890–1906. doi:10.1016/j.respol.2016.06.008.
  28. Wieland, Andreas; Durach, Christian F. (2021). «Two perspectives on supply chain resilience». Journal of Business Logistics. 42 (3): 315–322. doi:10.1111/jbl.12271. ISSN 2158-1592. S2CID 233812114.
  29. Wieland, Andreas (2021). «Two perspectives on supply chain resilience». Journal of Supply Chain Management. 57 (1). doi:10.1111/jscm.12248. ISSN 1745-493X.
  30. «Skills and Competencies That Supply Chain Professionals Will Need». www.scmr.com. Վերցված է 26 July 2017-ին.
  31. Betty A. Kildow (2011), Supply Chain Management Guide to Business Continuity, American Management Association, 9780814416457
  32. Tramarico, C. L. et al., Multi-criteria analysis of professional education on supply chain management, Production, 29, e20180087, 2019, page 5, accessed 30 July 2023
  33. Wailgum, T., Supply Chain Talent: In Demand and Out of Stock?, CIO, published 15 November 2010, accessed 28 August 2023
  34. Cottrill, K., Are You Prepared for the Supply Chain Talent Crisis?, MIT Center for Transportation & Logistics, Fall 2010, accessed 28 August 2023
  35. Colin Scott (2011), Guide to Supply Chain Management, Springer, 9783642176753
  36. Carol Ptak & Chad Smith (2011), Orlicky's 3rd Edition, McGraw Hill 978-0-07-175563-4
  37. «University 100 - SCM World». Արխիվացված է օրիգինալից 3 July 2017-ին. Վերցված է 26 July 2017-ին.
  38. «Choose a Master, an MS or an MBA in Supply Chain and Logistics». www.best-masters.com. Վերցված է 26 July 2017-ին.

Ընթերցանության նյութեր


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատակարարման շղթայի կառավարում» հոդվածին։