Վարդագույն հովազ (կերպար)
Վարդագույն հովազ (անգլ.՝ Pink Panther), մտացածին մուլտհերոս։ Առաջին անգամ հայտնվել է 1963 թվականին «Վարդագույն հովազը» գեղարվեստական ֆիլմի նախնական և եզրափակիչ տեսարաններում, իսկ հետագայում հայտնվել է այդ շարքի գրեթե բոլոր ֆիլմերում՝ համանուն դերում[1]։
Վարդագույն հովազ | |
Կերպար | Հովազ |
---|---|
Սեռ | արական |
Հակառակորդ | Մեծ քիթ |
Ստեղծման օր | 1963 թվական |
Պատմություն
խմբագրելԿերպարն այնքան մեծ հաջողություն ունեցավ հանդիսատեսի շրջանում, որ արդեն 1964 թվականին թողակվեց նրա մասին առաջին կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, որում հանդես եկավ նաև «Մարդ»-ը՝ Վարդագույն հովազի հավերժական հակառակորդը, որը մեծ քթով, կարճահասակ, բեղավոր մարդ է։ Համարվում է, որ այն «Վարդագույն հովազը» ֆիլմի ռեժիսոր Ֆրիզ Ֆրիլինգի ծաղրանկարն է[2]։
Հետագայում թողարկվեց Վարդագույն հովազի մասին առնվազն 124 կարճամետրաժ մուլտֆիլմ[3][4], որոնցից միայն երկուսում է առկա ձայնային հնչյունավորում[3][4], և մի քանի մուլտսերիալ[5]։ 1971 թվականից կերպարի մասին թողարկվում են նաև կոմիքսներ[6]։
Ընկալում
խմբագրելՎարդագույն հովազի կերպարը բարեհաճորեն է ընդունվել քննադատների կողմից և ճանաչվել որպես ամերիկյան և համաշխարհային անիմացիայի պատմության մեջ կարևոր նշաձող. նրա մասին մուլտֆիլմերի սյուժեներից շատերը ճանաչվել են որպես անհեթեթ և սյուրռեալիստական թեմաների, տեսողական բառախաղերի՝ մնջախաղի ոճով ստեղծագործական կիրառություն, իսկ հենց գործողությունը հիշեցնում է 20-րդ դարի առաջին կեսին Չարլի Չապլինի և Բաստեր Կիտոնի կատարմամբ համր ֆիլմերը[7]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ The Pink Panther: One Cool Cat Pets Families.com
- ↑ «"Struttin' with the Pink Panther" - Interview with Jerry Beck, by T.S. Warren». Ottawa XPress. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ 3,0 3,1 Hope Freleng Shaw, Hope Freleng, Sybil Freleng Bergman, Sybil Freleng, Art Leonardi (2005). Meet the Pink Panther. Rizzoli. ISBN 0-7893-1308-1.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 4,0 4,1 Pink Panther - Cataroo.com
- ↑ History Of Pink Panther - Lifestyle Lounge - Iloveindia
- ↑ THE PINK PANTHER, Don Markstein's Toonopedia, retrieved February 11, 2011
- ↑ Beck, Jerry (2006). Pink Panther: The Ultimate Guide to the Coolest Cat in Town!. London: Dorling Kindersley. ISBN 0-7566-1033-8. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդագույն հովազ (կերպար)» հոդվածին։ |